|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հուլիսի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Մոսկվայում գործող տարբեր հայ երիտասարդական միավորումներ եւ համայնքային կառույցներ ներկայացնող հասարակական գործիչների հետ։ Այս մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
«Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությանը, սահմանային լարվածության ֆոնին վերջին օրերին Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում տեղի ունեցած զարգացումներին առնչվող հարցեր։
Հանդիպմանը, մասնավորապես, ընդգծվել է համախմբված գործելակերպի, այս օրերին հնարավոր սադրանքներից զերծ մնալու եւ միասնական ջանքերով ծագող հարցերի կարգավորման կարեւորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։