կարևոր
10558 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-15 22:37
Քաղաքական

Վանոն բանդաներ էր ձեևավորում, մարդ էր սպանում. այդ էր Վանոյի «լավ» մարդ տեսակը. Թ. Սուքիասյան

Հանցագործների մտքով չպետք է անցնի, որ այս գործն անտեր է մնալու։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց 90-ականների սկզբին սպանված Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադեւոս Սուքիասյանը։ Պարզվում է, որ 1992-ի սեպտեմբերի 18-ին ՀՀՇ վերնախավի քաղաքական պատվերով եւ Վանոյի հայտնի բանդայի անդամները, ովքեր կազմակերպել եւ իրագործել են Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախկին նախագահ Հովհաննես Սեդրակի Սուքիասյանի սպանությունը, դիմում են ներկայացրել վաղաժամ ազատություն ստանալու համար։ Դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22֊ին։ Առաջին անգամը չէ, որ նրանք նման դիմում են ներկայացրել, սակայն մինչեւ հիմա այդ դիմումները մերժվել են եւ հանցագործները շարունակում են մնալ անազատության մեջ։

Թադեւոս Սուքիասյանի հայրը եղել է Հայ հեղափոխական դաշնակցության անդամ։ Վանո Սիրադեղյանն և իր կողմնակիցները, ըստ Թադևոսի, պահանջել են Հովհաննես Սուքիասյանի հրաժարականը, ով Աշտարակի գործկոմի նախագահն էր։ Իսկ հայրը թույլ չի տվել, որ նրանք իրենց «ծրագրերը» իրականացնեն Աշտարակում։

Մանրամասները՝ տեսանյութում։