կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-06 10:55
Քաղաքական

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը նամակով դիմել է ոստիկանապետին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը նամակով դիմել է  ոստիկանապետին
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Տալիավինին ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար  շնորհակալական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:

Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի' պարոն Գասպարյան, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության անունից անկեղծ երախտիքս եմ հայտնում Ձեզ և ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմին, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետերին, վերջերս տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստորաբաժանումների հետ համագործակցությունը և հատկապես երախտապարտ ենք Ձեզ՝ մեզ հետ անձամբ հանդիպելու համար։ Սա մեզ հնարավորություն ընձեռեց քննարկելու հետընտրական զարգացումները և գտնելու բացթողումները հաղթահարելու լավագույն միջոցները։
Հաջողություններ եմ մաղթում Ձեզ ապագայում և լավագույն մաղթանքներս Ձեր շատ պատասխանատու գործում։
 
Հարգանքով՝ 
Հեյդի Տալիավինի
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների
դիտորդական առաքելության ղեկավար»: