Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այն կարծիքին չէ, որ, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ֆոնին, Ռուսաստանում կարող են բախումներ սկսվել ծագումով Ադրբեջանից ու Հայաստանից քաղաքացիների միջև: Այս մասին նա ասել է RT հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Ի պատասխան ԼՂ-ում իրավիճակի ֆոնին ազգամիջյան բախումների անխուսափելիության եւ անշրջելիության մասին դիտարկմանը՝ Կրեմլի ներկայացուցիչը մանրամասնել է․ «Դա բացարձակապես ակնհայտ չէ ու շրջելի է, ես այս հարցում ձեզ հետ բացարձակապես համաձայն չեմ: Դե, դուք գիտեք, որ Ռուսաստանում ապրում եմ կա՛մ նույնքան, կա՛մ գուցե փոքր-ինչ ավելի հայերը, որքան բուն Հայաստանում։ Այդ հայերի մեծամասնությունն ու ադրբեջանցիների մեծամասնությունը ռուսական հանրույթի՝ եզակի բազմազգ և բազմադավան հանրույթի հարգարժան անդամներն են։ Հայերն ու ադրբեջանցիները հիանալիորեն ցուցադրում են, թե սա հնարավորությունների ինչպիսի երկիր է։ Եվ նրանք բոլորը հասարակության ինչպես հարգարժան, այնպես էլ պատասխանատու անդամներ են, որոնք շատ լավ հասկանում են, որ այստեղ պետք է ղեկավարվեն ՌԴ օրենքներով։ Սա հասկանալով՝ մեր համաքաղաքացի հայերն ու ադրբեջանցիներն իրենց անչափ պատասխանատու են պահում․․․ Այս ողբերգության սկզբում եղել են ինչ-որ աննշան միջադեպեր, որոնք արագ կասեցվել են»։