կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-29 17:32
Աշխարհ

Ռուսաստանում ոչ ոք չի էլ մտածում միջուկային զենք կիրառելու մասին. Կրեմլ

Ռուսաստանում ոչ ոք չի էլ մտածում միջուկային զենք կիրառելու մասին. Կրեմլ

Ռուսաստանը Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չունի. ըստ Коммерсант-ի` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. գրում է ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում ոչ ոք նույնիսկ չի մտածում նման բանի մասին։

«Ոչ, ես այդպես չեմ կարծում, բայց Վլադիմիր Պուտինը բավականին վճռական հայտարարեց, որ պետք չէ միջամտել։ Եթե դուք դա անեք, մենք բոլոր հնարավորություններն ունենք կանխելու դա և պատժելու բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են միջամտել»,- ասել է Պեսկովը ամերիկյան PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։