Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունները երեկ խիստ կցկտուր հաղորդագրություն են տարածել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին. «Քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,-ընդամենը այսքանն է ասված ոչինչ չասող հաղորդագրությունում:
Մեր աղբյուրների հավաստմամբ, սակայն, հեռախոսազրույցի հիմնական թեման Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը և հանդիպման ընթացքում հայկական կողմի դիրքորոշումները ճշտելու և ռուսական կողմի դիրքորոշումները հայտնելու շուրջ է եղել:
Ռուսական կողմը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ինչ-որ զիջումների համաձայնել՝ առանց պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցելու, սակայն ՌԴ-ն չի ցանկանում, որ այդ հնարավոր գործընթացն իրականանա իր վերահսկողությունից դուրս»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: