Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ օգոստոսի 23-ին տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է 11 անձ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։
«Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամսյա կալանավորումը։ Կալանավորվածներից երեքը հայեր են, ութը՝ ադրբեջանցիներ։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվել մասսայական ծեծկռտուք կազմակերպելու հոդվածով։ Այս պահին նախաքննության փուլ է»,- ասաց նա։
Այվազյանը պատմեց, որ դատարանի որոշման հրապարակումից հետո հայերի հարազատները Ախալքալաքի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։
Էդուարդ Այվազյանը նշեց, որ այդ դեպքի վերաբերյալ զարգացումներ չկան. ամեն ինչ հանդարտ է։