| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ-ում քննարկվում է որոշ կազմակերպությունների համար շահութահարկի նվազեցված կիրառման հարցը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, նշեց, որ մի շարք կազմակերպություններից, որոնց բանկային հաշիվներին արտահանումներից մուտքերը կլինեն 50 միլիոն և ավելի դրամ, կգանձվի ոչ թե 20, այլ 2 տոկոսի չափով շահութահարկ:
«Հաջորդ միաժամանակյա պայմանն այն է, որ տվյալ ռեզիդենտ կազմակերպությունը չպետք է ստանա Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտներ: Այսինքն` բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններն ընդգծված արտահանման ծրագիր են իրականացնում և բավարարում են օրենքով սահմանված այս պայմանները, որոնք միաժամանակյա պայմաններ են, տվյալ տնտեսավարողների համար հաշվետու տարվա համար շահութահարկի դրույքաչափը կկիրառվի ոչ թե 20, այլ ընդամենը 2 տոկոսով: Եվ սա նշանակում է խթանել, որպեսզի, այս պահին առկա իրավիճակից բացի, մեր երկրից կատարվի առնվազն 50 միլիարդ դրամի չափով արտահանում՝ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների արտահանում »,- ընդգծեց փոխնախարարը:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դեմ արտահայտվեց այդ օրենքին` հիմնավորելով, որ կառաջանա արտահանող մոնոպոլ օֆիս, այսինքն` կստեղծվի մենաշնորհային իրավիճակ` արտահանման հետ կապված: Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ կիսում է մտահոգությունը, սակայն կանխարգելիչ գործիքներ են նախատեսված:
ՕԵԿ-ականներն այս նախագիծը համարեցին «խայտառակ, անհասկանալի», քանի որ բազմաթիվ հարցերի պատասխանները չեն տրվում, և հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու: