|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում հենց «մերսիսայդցիները» կլինեն «կարմիր սատանաների» գլխավոր մրցակիցը երկրի առաջնությունում. հաղորդում է goal.com-ը։
«Լիվերպուլը» 4 լավ ֆուտբոլիստ է ձեռք բերել։ Բացի այդ` նրանց մարզիչը Քենի Դալգլիշն է։ Այս մասնագետի գլխավորությամբ թիմը շատ բանի է ընդունակ։ Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում նրանք տրամադրված են հաղթել Պրեմիեր լիգան: Վերջին տարիներին լավ զարգացել է նաև «Մանչեսթեր Սիթին»։ Կարծում եմ, որ արդեն հաջորդ մրցաշրջանում նրանք կարող են մեզ հետ պայքարի մեջ մտնել: Առաջնությունում մեր գլխավոր մրցակիցներն են «Չելսին», «Լիվերպուլը», «Արսենալը» և «Մանչեսեր Սիթին»,- ասել է Ռունին։