|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կանադան շարունակում է աջակցել հայ ժողովրդին՝ միևնույն ժամանակ ակնկալելով, որ Ադրբեջանը կհարգի ու կպահպանի իր ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Շամպայնի հայտարարությունում:
Նա նշել է, որ Կանադան ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հաստատումը:
«Աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ վերջին այս զարգացման պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու համար: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները, և ռազմական գործողությունները վերջնականապես կդադարեն՝ առանց հապաղելու: Ինչպես նախկինում ենք նշել, Թուրքիան չպետք է միջամտի այս հակամարտությանը»,- նշել է Շամպայնը:
Նրա խոսքով՝ կանոնավոր կապի մեջ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ՝ հասկանալու, թե այս ամենադժվար ժամանակում Կանադան ինչպես կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին, որի հետ կապված են մարդկային ամուր կապերով և արժեքներով: Շամպայնը շեշտել է նաև, որ բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու համար մշտական ու խաղաղ կարգավորման հաստատված կրակի դադարեցումից հետո և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Կանադայի ԱԳ նախարարը «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղադրել է հայտարարության տեքստն ու կից նշել. «Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, որի հետ մարդկային սերտ կապեր ունենք»: