| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ և մարդասիրական գործունեությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի ներկայացմանն ուղղված քայլերը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հատկապես վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատելի է ակտիվացում և կարևորել տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը, գործարար կապերի խթանումը, այդ թվում՝ տարբեր համաժողովների կազմակերպման միջոցով:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցն առարկայական կերպով քննարկել է նաև ՀՀ-ում մեծ Բրիտանիայի դեսպանի հետ և ավելացրել, որ կան հստակ պատկերացումներ հետագա քայլերի ուղղությամբ:
Բարոնուհի Քոքսը վարչապետի հետ խոսել է Հայաստան և Արցախ կատարած իր բազմաթիվ այցելությունների մասին և նշել, որ ջերմորեն կապված է հայ ժողովրդի հետ: Բարոնուհին ևս անհրաժեշտ է համարել հայ-բրիտանական տնտեսական համագործակցության զարգացումը, կարևորել միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:
Տիկին Քոքսը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս իր գործունեությամբ աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը: