|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները մտադիր են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ այդ հարցը քննարկվում է իշխանական կուլիսներում: Անգամ ակնարկ է եղել ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի միավորման մասին, որից հետո կարելի է այդ երկու կառույցների ղեկավար նշանակել հենց Բ. Սահակյանին:
Թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից: Վերջինս մեզ ասաց, որ առաջին անգամ է նման տեղեկություն լսում: Նրա խոսքերով՝ Բակո Սահակյանն այժմ կատարում է ԼՂՀ նախագահի պարտականությունները ու շուրջ 3 տարի ժամանակ կա նրա պաշտոնավարման ավարտին: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, թե չի կարծում, որ Բ. Սահակյանի լիազորությունները վաղաժամ կդադարեցվեն»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: