|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին կանչել են ԱԱԾ և որպես վկա հարցաքննել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար` հայտնում է Yerkir.am-ը։ Նա այս մասին ասաց ԱԱԾ-ից դուրս գալուց հետո։
«Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը և բողոքի ձայն բարձրացնելը այս իշխանությունները համարում են տեղեկատվության հրապարակման խախտում»,-ասաց նա։
Վանեցյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ և ապիկար արտաքին քաղաքականության հետևանքով ենք հասել այն կետին, որից հետո եղավ պատերազմ։ Ասաց, որ ի սկզբանե պետք է արվեր ամեն ինչ, որ չլիներ այս պատերազմը։
«Ներկայացնում էին իբր ես դավաճանել եմ Նիկոլ Փաշինյանին, դավաճանել եմ հեղափոխական գաղափարները, այնինչ ժամանակը ցույց տվեց, որ այս երկրի միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, որ այն ղազագիրը, որը նա ստորագրեց և կզեց թուրք-ադրբեջանական իշխանությունների դիմաց, չի կարող շարունակվել»,-ասաց նա։
Վանեցյանի համոզմամբ՝ եթե համաձայնության կառավարություն ձևավորվի, հայկական կողմը նոր պայմաններով նոր բանակցող կունենա։
Հարցին՝ ո՞ւմ է տեսնում այդ դերում, Վանեցյանն ասաց՝ ազգային արժեքների կրող ցանկացած գործչի, որը կգործի ի շահ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների:
«Այս պայմանագիրը դավաճանական պայմանագիր է, թուրքը գալու է, մտնի մեր տուն: Այս պայմանագրով վերանալու է Արցախի ՊԲ-ն, մարդիկ, չունենալով անվտանգության երաշխիքներ, չեն մնալու այդ 2 հազար քառակուսի կմ տարածքում: Չորս կողմում լինելու են ադրբեջանական զորքեր, հայկական բնակչությունը դուրս է գալու Ստեփանակերտից և մյուս շրջաններից, և այնտեղ բնակվելու են ադրբեջանցիներ: Մենք հանձնել ենք ամբողջ Արցախը և մեզ պարտված, թուրքի համար ղազագիր ստորագրած վարչապետ չի կարող առաջնորդել», - ասաց Վանեցյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․