|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քիչ առաջ՝ ՀՔԾ-ից, դուրս եկավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Լրագրողներին նա մանրամասներ չհայտնեց։
Հարցին, թե արդյո՞ք հանդիպել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ և առաջարկ եղել է, որի մասին բարձրաձայնել է անձամբ Մինասյանը, պատասխանեց, որ այդ հարցով այժմ քննություն է ընթանում և հրաժարվեց մանրամասներ ներկայացնել։
Հիշեցնենք, որ Միքայել Միասյանը մայիսի 2-ին Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում պնդում էր, որ Արթուր Վանեցյանը հանդիպել է իր հետ և «հանգիստ ապրելու» գործարք առաջարկել։
Հավելեմ նաև, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ պաշտոնը թողնելուց հետո սկսեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, իսկ Միքայել Մինասյանը հետախուզման մեջ է գտնվում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է. նա հաստատեց՝ Հռոմում հանդիպել է Միքայել Մինասյանի հետ: