կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-16 15:21
Հասարակություն

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել: Այդ մասին այսօր Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո րոպեներ անց հայտարարություն տարածեց ԱԱԾ լրատվական ծառայությունը:

«Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- հրաժարականի տեքստում գրել է Արթուր Վանեցյանը: