|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՏԱՍՍ-ին տրամադրել է քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե որտեղ են տեղակայվելու խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում:
Նրանց խոսքով՝ այս տարածքը բաժանվելու է պատասխանատվության երկու գոտիների՝ «Հյուսիս» և «Հարավ», որտեղ տեղակայված կլինեն 16 դիտակետեր: Խաղաղապահները պարեկություն են իրականացնելու երկու երթուղիներով: Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող Լաչինի միջանցքի տարածքում նախատեսվում է տեղադրել վեց ժամանակավոր դիտակետ:
Նախատեսված է մոտոհրաձգային գումարտակների տեղակայում Ստեփանակերտում և Մարտակերտում:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտեղակայվի 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: