Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ-ի երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի եւ մեծ տեխնիկայի տեխնիկական նախապատրաստման համար վայրի կազմակերպումն ավարտված է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:
«Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ն ավարտել է երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի եւ մեծ տեխնիկայի տեխնիկական նախապատրաստման համար վայրի կազմակերպման աշխատանքները: Այժմ փրկարարների տեխնիկան գտնվում է ավտոպարկում, որտեղ տեղակայված են լիցքավորման, տեխնիկան լվալու, սպասարկելու եւ վերանորոգելու կետեր»,-ասել են մամուլի ծառայությունից:
ԱԻՆ-ում նշել են, որ ամեն օր վարորդներն անցնում են ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին հրահանգավորում, ինչպես նաեւ բուժզննում: «Վարորդների հանգստի ռեժիմը պահպանվում է եւ կազմում է առնվազն 8 ժամ»,-հավելել են նախարարությունում:
Փրկարարների ճամբարում տեղակայված է բուժկետ, որտեղ կան անհրաժեշտ դեղամիջողներն ու որակավորված մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ անձնական կազմին եւ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական բնակչությանը պոլիկլինիկական ծառայություններ մատուցելու համար: Փրկարարները տեղական վարչակազմի հետ նաեւ շարունակում են բաշխել եւ փոխանցել շինանյութը տուժած բնակչությանը: Օպերատիվ խումբն ամեն օր ուսումնասիրում է հումանիտար օգնության նյութերի կիրառման օբյեկտները, ինչպես նաեւ ստանում է տեղեկատվություն տեղական վարչակազմից տուժած բնակչությանը հավելյալ օգնություն ցուցաբերելու եւ Ղարաբաղում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները վերականգնելու համար: