|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ ռուսական խաղաղապահները տեղակայել են 25 դիտորդական կետ։ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ռուս խաղաղապահների զորակազմի տեղակայումը:
«Շարունակվում է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76, ԱՆ-124 ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմի, ռազմական տեխնիկայի եւ նյութական գույքի տեղափոխումը: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 10-ից իրականացվել է 162 չվերթ։ Նոյեմբերի 15-ի ընթացքում իրականացվել է 22 չվերթ»,- նշված է հաղորդագրության մեջ: