|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ 300 զինծառայող վերապատվաստում է անցել կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, զինվորականները ստացել են «Գամ-Քովիդ-Վակ» (Սպուտնիկ V) դեղամիջոցի առաջին բաղադրիչը:
Զինծառայողների շրջանում վերապատվաստումն անցկացվել է անցյալ շաբաթվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, 296 զինծառայող է վերապատվաստվել: Նրանք պատվաստման ամբողջական ընթացքն անցել էին կես տարի առաջ: Հետպատվաստումային բարդացումներ չեն հայտնաբերվել: Երկրորդ դեղաչափը նրանք կստանան 21 օրից:
Առաջին հերթին վերապատվաստում ստացել են բուժաշխատողները, հրամանատարական կազմն ու հերթապահ ստորաբաժանումները, այնուհետև՝ մյուս զինծառայողները: