Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-11-11 16:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի քաղաքապետ «սուպերմամայի» գլխավորությա՞մբ պետք է այս ժողովուրդը կռվեր․ Իշխան Սաղաթելյան

Պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք ոչ թե գերագույն գլխավոր հրամանատար, այլ գերագույն գլխավոր խրտվիլակ, որն իր գործունեությամբ ամեն կերպ խոչընդոտեց սահմանին կռվող զինվորին և բանակին. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ  ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ։

«Զորահավաքին զուգահեռ՝ խոսում էր ծանր և ցավոտ զիջումների մասին, կոչ էր անում գյուղապետերին և քաղաքապետերին ջոկատներ ձևավորել, երբ որ մենք ունենք կանոնավոր բանակ։ Դուք ի՞նչ եք կարծում, Երևանի քաղաքապետ «սուպերմամայի» գլխավորությա՞մբ պետք է այս ժողովուրդը կռվեր»,- ասաց նա։

«Այս պատերազմում պարտվել և հանձնվել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը,- ասաց Սաղաթելյանը:- Մենք չենք հանձնվում, մենք պայքարում ենք, վերակազմակերպվում ենք՝ մեր կորցրածը հետ բերելու համար»։

Նա հայտարարեց՝ քանի որ երկրի վարչապետը փախած է, հայտնի չէ՝ որ երկրի դեսպանատանը կամ պադվալում է, կառավարությունը մատնված է անգործության, ցուցարարները երթով շարժվում են դեպի կառավարություն․ ժամերի ընթացքում ԱԺ-ն պարտավոր է գումարել արտահերթ նիստ և հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

«Այս պայքարը չի՛ կանգնելու, ինչքան ուզում ես ձերբակալիր, ո՛ւմ ուզում ես ձերբակալիր, ճանապարհները փակիր, թող մարդիկ չգան, այս բոլորը կգան ձեր տուն, եթե դու չհասկանաս և չհեռանաս»,- ասաց Սաղաթելյանը։

Նա կոչ արեց հայ ժողովրդին՝ ոտքի կանգնել․ «Մենք Ցեղասպանությունից հետո ենք վեր հառնել, կանգնել, պետություն ստեղծել, մի սրիկա դա ծախել է, պետք է հետ բերենք, վերակազմակերպվենք, այլ ճանապարհ չկա»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Նիկոլը ժողովրդի արժանապատվությունն է ծախել, այդ պատճառով այս պահից և ընդհանրապես այս ժողովրդի չարիքն է ու գլուխը կախ պետք է հեռանա։

Ցուցարարները պահանջեցին ԱԺ հրատապ նիստ։

Մինչ այդ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝ Նիկո՛լ, ժողովուրդը զզվում է քեզանից, ամաչում է քեզ համար։

Ավելի վաղ նշել էինք, որ Իշխան սաղաթելյանը ԱԱԾ-ին կոչ էր անում փնտրել Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ր երկրի դեսպանատանն է թաքնված։

Ավելի վաղ ներկայացրել էինք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը, որում նշվում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախի և Հայաստանի փրկության համար։

Գրել էինք նաև Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, որ Նիկոլը հենց այսօր պետք է հեռանա։

Իշխան Սաղաթելյանի մեկ այլ հայտարարություն՝ ո՛չ բանակը, ո՛չ ներքին զորքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած ղեկավարին չեն հետևելու։

Նշենք, որ, զուգահեռաբար, բերման են ենթարկվում ՀՅԴ և մյուս կուսակցությունների անդամ ցուցարարները։

Մանրամասն՝ տեսանյութում: