Միասին կարող ենք
կարևոր
853 դիտում, 39 րոպե առաջ - 2026-05-18 23:55
Հասարակություն

Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով. Տիգրան Քոչարյան

Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առաջարկում եմ ֆակտչեքինգով զբաղվող իշխանամերձ կառույցներին կամավոր սկզբունքներով բացահայտել իշխանական այսօրվա մանիպուլացիաները։

Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ (շաբաթ օրը) արդեն ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով)։

Այնուհետև իշխանամերձ տելեգրամ ալիքը դրա սքրինը դնում է իր մոտ, ունհաթաթա տալիս մարդկանց, իսկ քիչ անց հեռացնում իր մոտից։

Եվ երկու օր անց զրոյից իշխանական ալիքներով ռեսթարտ անում, հատուկ նրա համար, որ Փաշինյանը այսօր հարձակվի արցախցիների ու արցախյան ծագեւմ ունեցող ընդդիմադիր առաջնորդների վրա։

Սրանք ոտից գլուխ պիղծ են։

Իրենց գաղափարներով, իրենց խոսքերով ու իրենց սարքած վիդեոներով»։