|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու այցը Երևան «եվրոպական արժեքներ» է թողել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճին:
«Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց՝ «եվրոպական արժեքներն» ակնհայտ են»,- գրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել է տեսանյութ, որտեղ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ վեճի է բռնվել մի քաղաքացու հետ և ասել.
«Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը, բոլորիդ կզացնելու եմ: Եթե դու Ռոբն ես, Ռոբին, Սերժին, կալուգացուն կզացնելու եմ»: