|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ես գրեթե վստահ եմ, որ համացանցում տարածվող դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութը, որտեղ Արցախի բարբառով մի քանի հոգի կանգնած խոսում են Նիկոլի դեմ, հենց Նիկոլի պատվերով է արված։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։
«Կան նաև անինքնասեր, երկու կոպեկի մեռած արցախցիներ, որոնք սիրով կհամաձայնեն նկարահանվել այդ տեսանյութի մեջ։
Սիրելի ընկերներ, Արցախից տեղահանված, թե Հայաստանի մեր հայրենակիցներ, մի տարածեք և մի լայքեք այդ տեսանյութը։
Շատ հավանական է, որ սա արվում է արցախցիների նկատմամբ ատելությունը խորացնելու, հետագայում նաև իշխանության վերընտրվելու դեպքում ավելի մեծ ռեպրեսիաների ենթարկելու համար»,- գրել է նա։