|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Գյումրիի «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրել է.
«Նիկոլն այսօր իր հայտնի լայվի մեջ բառացիորեն ասում է հետևյալը. «Գիտեք խի՞ են մասկով, որովհետև հենց մասկեքը հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն բաները, է՞… Էն որ տակները լցրած փախած, մեր զինվորներին մենակ թողած, էլ չեմ բացառում՝ թիկունքից կրակած»:
Խնդրում եմ հարցրեք դրան ու ՀՀ գլխավոր դատախազին (գրավոր հարցումով), թե երկրի ղեկավարը ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել: Նման քանի՞ ապացուցված ու քանի՞ բացահայտված դեպք կա:
Թող հատիկ առ հատիկ նշեն, որովհետև սրանից էլ նախընտրական ստոր մանիպուլյացիայի հոտ է գալիս, ինչ նշանակում է զոհվածների հարազատների զգացմունքների բնաջնջում ու արցախցիների հանդեպ ատելության սերմանում»։