Միասին կարող ենք
կարևոր
634 դիտում, 56 րոպե առաջ - 2026-05-18 11:19
Հասարակություն

1992 թվականի մայիսի 18-ին ազատագրվեց Բերձորը

1992 թվականի մայիսի 18-ին ազատագրվեց Բերձորը

1992 թվականի մայիսի 18-ը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենանշանակալի օրերից մեկն է։ Այդ օրը ազատագրվեց Բերձոր քաղաքը՝ բացելով ճանապարհը Հայաստանի և Արցախի միջև։

Արցախյան առաջին պատերազմի ամենածանր փուլերում Արցախը գտնվում էր շրջափակման մեջ։ Կապը Հայաստանի հետ վտանգավոր ու անկայուն էր, իսկ բնակչությունն ապրում էր մշտական պատերազմի պայմաններում։

Հայկական ուժերի համար կենսական նշանակություն ուներ Լաչինի միջանցքի վերահսկողությունը, քանի որ այն միակ ուղին էր, որով հնարավոր էր ապահովել մարդկանց, սննդի, դեղորայքի և զինամթերքի տեղափոխումը։

1992 թվականի մայիսի 18-ի առավոտյան հայկական ջոկատները մի քանի ուղղություններով սկսեցին գործողությունը։ Թեժ մարտերից հետո հաջողվեց վերահսկողության տակ վերցնել Բերձորը։

Բերձորի ազատագրումը շատերի համար դարձավ ոչ միայն ռազմական հաղթանակ, այլև ազգային միասնության ու գոյապայքարի խորհրդանիշ։ Մայիսի 18-ը մինչ օրս հիշվում է որպես Արցախի պաշտպանության և հայկական ուժերի կարևոր հաղթանակներից մեկը։

2023 թվականին Նիկոլ Փաշինյանը փակեց Լաչինի միջանցքը, հանձնեց Արցախը, իսկ այսօր ցանկանում է ընդհանրապես փակել Արցախի էջը։