Միասին կարող ենք
կարևոր
349 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-18 13:05
Քաղաքական

0 տարի նախագահ եմ եղել և երբեք քաղաքացին չի հարցրել՝ պարոն նախագահ, կարո՞ղ ա պատերազմ լինի․ Ռոբերտ Քոչարյան

«Սիրելի՛ ժողովուրդ, ես 10 տարի եղել եմ նախագահ, անցել եմ երկու շատ հագեցած քարոզարշավով, նախագահության ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել՝ ի պաշտոնե։

Երբեք չի եղել որևէ հանդիպման, որևէ հանրահավաքի, որևէ շփման ժամանակ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ հարցնի՝ «Պարոն նախագահ, կարո՞ղ է պատերազմ լինի»։ Չի եղել։ Սա փաստ է։ Տասը տարի այդպիսի խնդիր մեր առաջ երբեք կանգնած չի եղել, որովհետև մարդիկ վստահել են բանակին, որովհետև մարդիկ իմացել են, որ մենք հզոր ենք, և յուրաքանչյուր պատերազմ ավարտվելու է թշնամու պարտությամբ։ Այս համոզմունքը եղել է։

Երկիրը ստաբիլ զարգանում էր, և դա հնարավորություն էր տալիս անգամներով բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը։ Մենք լավ հարաբերություններ էինք կառուցում աշխարհի բոլոր երկրների հետ՝ ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, հարաբերություններ Եվրամիության հետ, անդամակցություն բազմաթիվ միջազգային կազմակերպությունների՝ երբեք մեկը մյուսին չհակադրելով, հասկանում ե՞ք, չհակադրելով։

Այն ժամանակ արդյունավետ բանակցություններ էինք վարում Արցախի հարցի կարգավորման շուրջ։ Այդ բանակցությունները ընթանում էին Մինսկի խմբի շրջանակում՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա։

Այս ամենը եկավ ու քանդեց մեկ արկածախնդիր մարդ»,- այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Աբովյանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։