Միասին կարող ենք
կարևոր
478 դիտում, 50 րոպե առաջ - 2026-05-18 15:59
Հասարակություն

Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանց

Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանց

Յունիբանկում այսուհետ հնարավոր է անվճար պատվիրել աշխատավարձային քարտ՝ դիմելով առցանց։ Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս դիմել Arca աշխատավարձային քարտի համար ցանկացած հարմար ժամանակ՝ լրացնելով առցանց հայտն ընդամենը մի քանի րոպեում։ Դրա համար անհրաժեշտ է անցնել Յունիբանկի կայքում տեղադրված հղումով կամ գործընկեր ընկերություններին տրամադրված QR կոդով, սեղմել «Պատվիրել քարտ» կոճակը և անցնել նույնականացման գործընթացը։

Քարտի համար դիմելիս՝ անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ID) և անցնել կենսաչափական նույնականացում՝ հետևելով համակարգի պարզ հրահանգներին։ Քարտն անվճար կառաքվի նշված այլ հասցեով կամ բանկի մասնաճյուղ:

Աշխատավարձային քարտի առցանց պատվիրման գործարկումը Յունիբանկի հերթական քայլն է թվային ծառայությունների զարգացման և ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ։ Arca քարտը հնարավորություն է տալիս ստանալ 2% հետվճար (քեշբեք) անկանխիկ գործարքների համար։ Հետվճարը տրամադրվում է 1 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց՝ ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի առավելագույն չափը կազմում է 6 000 ՀՀ դրամ, իսկ ամսական առավելագույն չափը՝ 60 000 ՀՀ դրամ։

Քարտապանները կարող են նաև ստանալ աշխատավարձի մինչև 15-ապատիկի չափով վարկային գիծ, օգտվել մոբայլ հավելվածից, SMS ծանուցումների ստացման հնարավորությունից: Յունիբանկում գործում է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն: Բացի այդ, Յունիբանկի աշխատավարձային քարտի հետ տրամադրվում են կուպոններ՝ ընտանիքի անդամների համար մինչև երեք անվճար բազմարժութային քարտ ձևակերպելու հնարավորությամբ։