|
Փոխարժեքներ
17 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Հաճախ եմ տեսնում, որ մարդիկ վախենում են բարձրաձայն ասել, թե աջակցում են այս կամ այն ընդդիմադիր ուժին։ Առավել շատ իրենց քաղաքական կողմնորոշման մասին խոսել վախենում են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, քանի որ միանգամից սկսվում են իշխանության հետապնդումները։
Մեր երկրում տարիներ շարունակ այնքան է ատելություն տարածվել Քոչարյանի նկատմամբ, որ մարդիկ հաճախ վախենում են իրենք իրենց խոստովանել, որ համակրում են Քոչարյանին ու նրա քաղաքական ծրագրերը։
Այնինչ պետք է անցնել այդ բոլոր վախերի վրայով ու բարձրաձայն ասել, որ Քոչարյանի կողմնակից եք։ Ու թքած բոլոր այն վայրահաչողների վրա, որոնք շան նման պիտի հաչան ձեր հետևից ու հազար ու մի անուն կպցնեն։
Համարձակություն ունեցեք՝ տեր կանգնելու ձեր ներքին ձայնին ու տրամաբանությանը։
Համարձակություն ունեցեք՝ չվախենալու այն ատելությունից, որի նպատակը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ճամփան փակելն է։
Եվ հիշեք՝ ինչքան դուք վախենաք ձեր դիրքորոշման մասին խոսելուց, այնքան ավելի եք օգնելու Նիկոլին։
Եթե համակրում եք Քոչարյանին, մի վախեցեք, ասեք այդ մասին բարձրաձայն։ Համարձակ եղեք, որովհետև երկու վախը մի մահ է, իսկ ապագան համարձակներինն է»։