Միասին կարող ենք
կարևոր
415 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-18 12:58
Քաղաքական

Էս չարիքը երեկ հայտարարեց, որ նորից տարածքներ է հանձնելու․ 16 համարն արյունոտ քվեաթերթիկ է և պետք է մերժե՛լ․ Սաղաթելյան

Այս օրերին ձեր պես չհանձնվող, պայքարող, իր երկրին ու իր ժողովրդի իրավունքներին տեր կանգնող տեսակը չի կարող պարտվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Աբովյանում դիմելով քաղաքացիներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս շրջիկ թափառախումբը, այս չարիքի իշխանությունը, այս օրերին Հայաստանի մեծ ու փոքր գյուղերով ման է գալիս, մեր ժողովրդից քվե է ուզում։ Ասում է. «Քվե տվեք, որ Արցախի էջը փակեմ»։ Ասում է. «Ինձ քվեարկեք, որ ցեղասպանությունը ուրանամ»։ Ասում է. «Ինձ քվեարկեք, որ Հայաստանից նոր տարածքներ հանձնեմ»։ Ասում է. «Ինձ քվեարկեք, որ հարձակվեմ եկեղեցու վրա»։ Դուք համաձա՞յն եք սրան։

Ուրեմն, ժողովուրդ ջան, այս շղթան պետք է կտրենք։ Հունիսի 7-ին այս զիջումների, այս չարիքի, ողբերգության ու հանձնումների էջը միասին պետք է փակենք»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։