|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սիրվարդ Մ․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 30 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարական հիվանդանոց։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: