կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 16:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհրաժեշտության դեպքում պետք է գիշերենք այս հրապարակում․ Իշխան Սաղաթելյան

Այս պահին մեր երկիրը գտնվում է խիստ ճակատագրական և վճռորոշ փուլում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ։

Նա առաջարկեց միասին մի քանի կարևոր բան պայմանավորվել, որպեսզի պայքարն ընթանա ճիշտ, հետևողական, և կարճ ժամանակում հասնի արդյունքի։

«Մենք չենք գնում սադրանքների, աշխատում ենք կազմակերպված, հրահանգավորված և ինքնագործունեությամբ չենք զբաղվում։ Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը՝ երկրի վարչապետի աթոռին կառչած անձը այս րոպեներին, այս պահին, մեր երկիրը փորձում է տանել քաղաքացիական պատերազմի և Երևանում ևս թափել արյուն։ Կանգնե՛ք ժողովրդի կողքին, մի ենթարկվեք այդ խելագարի հրահանգներին, հակառակ դեպքում դուք այդ խելագարի հետ մեր երկիրը կտանեք նոր ցնցումների»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ տեղեկություն ունեն, որ Նիկոլի հրահանգով Դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի և զինված խմբերի միջոցով մտնեն Պաշտպանության նախարարություն, ձերբակալեն հայկական բանակի գեներալներին։

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ կանգնելու հայոց բանակի կողքին և դա թույլ չտալու»․-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին բռունցքները վերև բարձրացնել՝ ցույց տալու, որ հայոց բանակի կողքին են։

«Մեր երկրի կայունությունը, անվտանգությունը շատ կարեւոր է: Բոլորդ տրամադրվեք, որ անհրաժեշտության դեպքում պետք է գիշերենք այս հրապարակում: Ինքնագործունեություն չի լինելու, սադրանքների չենք գնալու: Տաք հագնվեք, պատրաստ եղեք վճռական պայքարի: Ըստ սցենարի մենք մեր այսօրվա բոլոր գործողությունները կկազմակերպենք: Նաեւ հատուկ կոչ եմ անում Նիկոլի կողքը կանգնած 2-3 օլիգարխներին, եթե անհրաժեշտ լինի, անունները կհնչեցնեմ, որոնք փորձում են մարդկանց զենք տալ, ուղարկել սադրանքների՝ հատ-հատ անուններդ գիտենք, չփորձեք ժողովրդի վրա զենք կիրառել: Զգուշացնում ենք, ձեր վզին արդեն 10 հազար մարդու արյուն կա, նորերը չավելացնեք: Այս պահից կարգախոսը փոխում ենք. «առանց թուրքի Հայաստան»",-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Մանարամասն՝ տեսանյութում․