|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Լրագրող Լիա Սարգսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և քաղաքացու վեճին՝ գրելով․
««Եթե դու Ռոբն ես, Ռոբիդ սատկացնելու եմ, կալուգացուդ սատկացնելու եմ, կզացնելու եմ»,– սպառնաց Նիկոլ Փաշինյանը՝ քաշքշելով իրեն մոտեցած կնոջ թևից։
Խոսքը երկրի ղեկավարի կողմից հնչեցված հրապարակային սպառնալիքների մասին է, որոնք ակնհայտորեն ուղղված են քաղաքական ընդդիմախոսների դեմ։
Երկրի ղեկավարի կողմից նման բառապաշարի կիրառումը ստեղծում է բռնության և հաշվեհարդարի մթնոլորտ։ Հնչեցված արտահայտությունները պարունակում են քրեաիրավական տարրեր։ Փաշինյանը հնչեցնում է սպանության կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիք, իսկ դրա իրականացման վտանգը չի կարելի անտեսել՝ հաշվի առնելով սպառնալիք հնչեցնող անձի պաշտոնն ու դրանից բխող հնարավորությունները։
Եթե նման հայտարարություն հնչեցներ սովորական քաղաքացի կամ ընդդիմադիր գործիչ, իրավապահ համակարգի արձագանքը կլիներ անհամեմատ ավելի կոշտ և արագ։
Հիշեցնենք, որ ՔՊ-ի նախընտրական պաստառը պատռելու համար քաղաքացուն ձերբակալել էին, ապա տեղափոխել հոգեբուժարան, որտեղ նա ինքնասպան էր եղել»։