|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մերձավոր Արևելքի երկրները, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, պետք է դասեր քաղեն վերջին իրադարձություններից և գիտակցեն, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim լրատվական գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Տարածաշրջանի երկրները, մասնավորապես՝ ԱՄԷ-ն, պետք է դասեր քաղեն վերջին երկու-երեք ամիսների իրադարձություններից, քանի որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (խմբ․՝ նկատի ունենալով Իսրայելը) ռազմական ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն չի ապահովում անվտանգությունը, այլև լուրջ սպառնալիք է ներկայացնում այդ երկրների զարգացման և տնտեսական բարեկեցության համար», – հայտարարել է Բաղային։
Նա ընդգծել է, որ Իրանը կոչ է անում իր հարևաններին չտրվել իրանական կողմի հակառակորդների ազդեցությանը, ովքեր «ձգտում են տարաձայնություններ սերմանել տարածաշրջանի երկրների միջև»։
Աբու Դաբիի իշխանությունները մայիսի 17-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բարաքա ատոմային էլեկտրակայանի ներքին անվտանգության գոտուց դուրս գտնվող էլեկտրական գեներատորին՝ հրդեհ առաջացնելով։