կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-19 21:38
Սպորտ

Ըմբշամարտի աշխարհի գավաթ. Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային ու Ռուսաստանին

Ըմբշամարտի աշխարհի գավաթ. Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային ու Ռուսաստանին

Թոհրանում մեկնարկել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի թիմային խաղարկությունը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 8 ընտրանիները:

Հայաստանի պարտվիրակությունը Իրան է մեկնել ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի գլխավորությամբ: Մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող Հայաստանի հավաքականն ներկայացել է հիմնականում 2-3-րդ համարներով:    Մինչդեռ մեր մրցակիցները հիմնականում իրենց ուժեղագույն կազմերով են ներկայանում: Այդ հավաքականներում քիչ չեն օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները: Մրցակից 8 հավաքականներ բաժանվել են 2 խմբի: Ա խմբում ընդգրկված են Իրանի, Ադրբեջանի, Շվեդիայի ու Գերմանիայի ընտրանիները: Իսկ մյուս 4 հավաքականնները՝ Ռուսաստանը, Հայաստանը Թուրքիան և Հունգարիան ընդգրկվել են Բ խմբում: Այսօր շրջանաձև մրցակարգով տեղի են ունենում նախնական՝ խմբային փուլի հանդիպումները, իսկ վաղը եզրափակիչ փուլում խմբերում 1-ին, 2-րդ 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած հավաքականների համապտասախանաբար մյուս խմբում այդ նույն տեղերը զբաղեցրած ընտրանիների հետ կվիճարկեն 1-ին, 3-րդ, 5-րդ և 7-րդ տեղերը: Այս պահին արդեն կայացել են խմբային մրցաշարի 1-ին և 2-րդ ռաունդների հանդիպումները, որոնցում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Ա խումբ, 1-ին ռաունդ՝ Իրան-Ադրբեջան՝  6:2, Շվեդիա-Գերմաիա՝ 6:2: 2-րդ ռաունդ ՝ Իրան-Շվեդիա՝ 6:2, Ադրբեջան-Գերմանիա՝ 7:1, Բ խումբ, 1-ին ռաունդ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-Թուրքիա ՝ 2:6, Հունգարիա- Ռուսաստան՝ 5:3: 2-րդ ռաունդ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-Ռուսաստան՝ 1:7, Հունգարիա-Թուրքիա ՝4:4 (լրացուցիչ ցուցանիշներով հաղթանակը շնորհվեց Թուրքիայի հավաքականին): Մեր հավաքականի կազմում իր վստահ ու տպավորիչ ելույթներով առանձնացավ 2013 թ երիտասարդների աշխարհի չեմպիոն Կարապետ Չալյանն, ով հանդես եկավ 75 կգ քաշային կարգում: Նա նախ առավելության հասավ Թուրքիայի պատվիրակ Էմրահ Կուշի, ապա նաև 2014 թ Եվրոպայի չեմպոին՝ ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ: Մեր հավաքականին մեկ հաղթական միավոր էլ պարգևել է 85 կգ քաշային կարգում Թուրքիայի հավաքականի ներկայացուցիչ Կանսու Իլդեմին 4:3 հաշվով պարտության մատնած Մաքսիմ Մանուկյանը: Հայաստանի հավաքականի մյուս 6 ըմբիշները՝ Արթուր Մկրտչյանը (59 կգ), Գոռ Սիրեկանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ,) Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Վահե Սիմոյանն (98 կգ) ու գերծանր քաշային(130 կգ) Էդգար Խաչատրյանը առայժմ չեն ճաշակել հաղթանակի բերկրանքը: Հավելենք նաև, որ Ռուսաստսնաի ընտրանին այս ստուգատեսում ներկայացնող ըմբիշների թվում են Ստեփան Մարյանյանն (59 կգ) և Մաքսիմ Սաֆարյանը (98կգ), Շվեդիայի ընտրանիում էլ ելույթ են ունենում Ֆրունզե Հարությունյանն (66 կգ) և Շարուր Վարդանյանը (71 կգ): Այսօր տեղի կունենա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, ապա կանցկացվեն եզրափակիչ 3-րդ ռաունդի հանդիպումները: Ա խմբում  հանդիպելու են ԻրանԳերմաիա , ԱդրբեջանՇվեդիա, Բ խմբում ՝ ՀԱՅԱՍՏԱՆ -Հունգարիա , ՌուսաստանԹուրքիա զույգերը: