Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դժվար է պատկերացնել մեկ այլ երկրի առաջնորդի, որը լինելով պետության գերագույն գլխավոր հրամանատար, պարտվում է պատերազմը, ստորագրում է կապիտուլյացիան, ստորագրում մի փաստաթղթի տակ, որի ողջ բովանդակությունը պարտվողական և աննախադեպ է. ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ խոսելով Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագրի մասին:
«Մենք վերջին երեսուն տարիների ընթացքում որևէ փաստաթուղթ չենք ունեցել, որ նման բովանդակություն ունենա և նման վատ իրավիճակի մեջ մեզ դնի: Այսքանից հետո մեղավորներ փնտրելու փոխարեն, ինքը՝ որպես լիդեր, ազնվությամբ և հիմնավորմամբ փոխանակ ասի, որ սա պարտություն է, և սա իմ պարտությունն է՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչ է անում վրեժ լուծելու և փաստացի տանում քաղաքացիական պատերազմի և բախումների»,– ասաց նա:
«Երեք տարի զգուշացնում էինք, որ պետականության ընկալման բացարձակ զրոյական ունակություններ ունեցող հեղափոխականին պետություն վստահելը մեծ դժբախտության է հանգեցնելու և այսքան ժամանակ անց մենք փաստացի տեսանք դա, և շարունակելով սև-սպիտակների ջրբաժանների տրամաբանությունը բերեց երկրին արհավիրքի առաջ և դրանով այն չի վերջանում՝ պետության լիդերը շարունակում է մեղավորներ գտնել»,- հավելեց նա:
Վլադիմիր Մարտիրոսյանը նշեց, որ 17 կուսակցությունների համատեղ պահանջը ուներ մեկ հիմք՝ հասարակությանը հասկացնելու, որ պետության կառավարման ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքը և քաղաքական շահի գերագնահատումը վտանգավոր է պետության արտաքին և ներքին քաղաքականության համար:
«Հասարակության այս լայն ցասումը, որը այժմ կա, չպետք է մնա առանց քաղաքական պատշաճ համակարգման, դա շատ վտանգավոր է երկրի համար, հատկապես, եթե մենք գործ ունենք մի իշխանության հետ, որ աչքը չի թարթում քաղաքացիական կոչեր անելուց: Իսկ եթե իշխանությունը պատասխանատվություն ստանձնելու ցանկություն չունի, ապա նրան պետք է ստիպել, որ ստանձնի, թե՛ նախկինում կատարած, թե՛ հետագայում կատարելիք իր գործողությունների և քայլերի համար: Հասարակությունն ունի խորագույն ցասում և դա քաղաքական հուն բերելը և քիչ թե շատ նորմավորված քաղաքականության մեջ դնելը մեծ ծառայություն է, որը մենք պարտավոր ենք իրականացնել մեր երկրի հանդեպ այս ծանր օրերին»,- ընդգծեց նա: