|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական իշխանությունները շարունակում են ազատվել այն վարչության պետերից, գեներալներից, որոնք միացել էին Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գաասպարյանի հայտարարությանը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը: Ինչպես հայտնի է 2022 թվականի փետրվարի 18-ին Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի որոշմամբ և վարչապետի առաջարկությամբ Ռոմիկ Մարգարյանին ազատել էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետվարչության պետի պաշտոնից: Եվ, ահա, մեկ տարի առաջ՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված էր.
«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանմանՍեզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորվ ած՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»:
Հայտարարությունը ստորագրել էին մի շարք ՊՆ պաշտոնյաներ, որոնց մեջ էր եղել նաև ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ռոմիկ Մարգարյանը»։