Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական մեկ տարվա ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Թեւան Պողոսյանը համոզվել է` երբեք մի ասա երբեք, բայց գոնե այս պահի դրությամբ համոզված է, որ պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումից հետ չի կանգնի: Այս մասին Թեւան Պողոսյանը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում: Իսկ ո՞վ կփոխարինի իրեն, չգիտի, չի էլ հետաքրքրվել:
Թեեւ Թեւան Պողոսյանը միտքը փոխելու մտադրություն` գոնե այս պահի դրությամբ, կարծես, չունի, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հույս ունի, որ «Թեւան Պողոսյանը մինչ այդ կփոխի իր որոշումը եւ կշարունակի իր պատգամավորական գործունեությունը, մանավանդ, որ այն շատ արդյունավետ է եղել. պատգաավորը շահել է մեր քաղաքացիների համակրանքը, փորձագիտական շրջանակներն էլ իր գործունեությունը շատ դրական են գնահատել»:
Այդուհանդերձ, թե ո՞վ կփոխարինի Թեւան Պողոսյանին, դեռեւս հայտնի չէ: Հիշեցնենք, որ ցուցակում նրան հաջորդում է «Ազատ դեմոկրատներ»-ից Մասիս Այվազյանը, այնուհետեւ Ստեփան Սաֆարյանն է:
Մեր հարցին` հնարավո՞ր է Թեւան Պողոսյանի մանդատը հասնի Ստեփան Սֆաարյանին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նախ` ես հույս ունեմ, որ Թեւան Պողոսյանը կփոխի իր որոշումը: Իսկ, այդուհանդերձ, եթե չփոխի, մանդատը Ստյոպա Սաֆարյանին փոխանցելու համար Մասիսի Այվազյանի որոշումն է պետք: Դա արդեն «Ժառանգության» որոշումը չէ, որովհետեւ նա «Ազատ դեմոկրատներ»-ից է: Բայց էլի եմ ասում` հույս ունեմ, որ Թեւան Պողոսյանն իր գործունեությունը կշարունակի, ես շատ գոհ եմ իր գործունեությունից»:
Հիշեցնենք, որ ԱԺ առաջիկա նստաշրջանի ընթացքում` փետրվարին, ԱԺ նախագահը կհայտարարի Թեւան Պողոսյանի` մանդատը վայր դնելու որոշման մասին: Եթե պատգամավորը հրաժարականի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն առաջիկա նիստում ԱԺ-ին տեղեկացնում է այդ մասին: