կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-10 19:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք եղավ կքնեմ այստեղ․ ԱԺ-ի բակում քաղաքացիները պահանջում են չեղարկել Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը

Այսօր առավոտից Ազգային ժողովի բակում հավաքված քաղաքացիները պահանջում են չեղարկել Նիկոլ Փաշինյնաի ստորագրած փաստաթուղթը։ Բողոքի ակցիայի անդամներից Արթուր Գրիգորյանն ասաց որ փորձում են պրոցեսը տանել իրավական ճանապարհով․  «ԱԺ-ին ներկայացրել ենք հստակ պահանջներ՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություն, որի ընթացքում պիտի չեղարկվեր ռազմական դրությունը, քննարկվեր և չեղարկվեր այն փաստաթուղթը, որը ստորագրվել է 3 պետությունների կողմից, որից հետո պիտի լիներ ԱԺ-ի լուծարման պրոցես։ Որից հետո նոր ձևավորվեր նոր ԱԺ նոր մարդկանցով։ բայց այս ամենը մարդիկ փորձում են որոշակիորեն ձգձգել ու տանել իրենց ցանկալի հունով»։ Վերոնշյալ հայտարարությունից ժամեր անց, Ա․ Գրիգորյանը հայտարարեց, որ իրեն հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։ Սակայն հավաքվածներին նա կոչ արեց․ Ոչ մի տեղ չգնաք, ես գնալու եմ ու կրկին վերադառնամ, եթե պետք եղավ կքնեմ այստեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում․