|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փաշինյանի ստորագրածը «մտադրությունների մասին հայտարարություն» էր՝ ըստ Yerkir.am-ի պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարարության առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը ի՞նչ տիպի փաստաթուղթ էր, որին ի պատասխան Բադասյանն ասաց, որ դա մտադրությունների մասին հայտարարություն է, բայց չհստակեցրեց՝ «մտադրությունների մասին հայտարարությունը» կարո՞ղ է համարվել միջազգային պայմանագիր, թե՞ ոչ։
«Եթե ուսումնասիրեք միջազգային պայմանագրերի հետ կապված կարգավորումները, պրակտիկան, որը ձևավորվել է՝ որակելու նման փաստաթղթերը որպես միջազգային պայմանագիր, կամ չորակելու, այնտեղ կան հստակ կարգավորումներ՝ ինչն է համարվում մտադրությունների մասին հայտարարություն»,-ասաց նա։
Նախարարը նաև պնդեց, որ ՀՀ սահմանների փոփոխություն տեղի չի ունենում, դելիմիտացիայի և դեմարկացիայի ոչ մի պրոցես տեղի չի ունենում։
Մանրամասն՝ տեսանյութում․