Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չկա անլուծելի հարց, անգամ առաջին հայացքից անլուծելի թվացող հարցերը լուծելի են՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ այժմ փորձում են իրավաբանների հետ քննարկել՝ որքանո՞վ է ԱԺ-ն իրավասու չեղարկել Արցախի կապիտուլյացիայի մասին Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը:
«Բայց անգամ չլինելով իրավաբան՝ ես կարծում եմ, որ մենք խորհրդարանական պետություն ենք և բոլոր որոշումները պետք է կայացվեն այս դահլիճում»,- ասաց նա:
ԱԺ պատգամավորների՝ արտահերթ նիստ գումարելու համար պետք է քվորում ապահովվի, նշեց Զոհրաբյանը, ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պատգամավորները միասին չեն կարող ապահովել քվորումը, անհրաժեշտ է նաև «Իմ քայլի» պատգամավորներից առնվազն 25 հոգու ներկայությունը:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, որ Արցախի հարցում որևէ որոշման դեպքում ինքը հրապարակում կկանգնի ժողովրդի առջև և ժողովրդի հետ միասին կորոշի՝ ընդունե՞լ առաջարկը, թե՞ ոչ:
«Հիմա հարց. ի՞նչ եղավ, որ ժողովրդի հետ, 3 միլիոն վարչապետների հետ հարցը չքննարկվեց, ի՞նչ եղավ, որ չեկաք հրապարակ եւ ժողովրդին չասացիք՝ լուծումը սա է, տարբերակը սա եւ չստացաք ժողովրդի քվեն՝ այս լուծմանը գնալու համար»,-ասաց Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց, որ երբ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ամբիոնից ասում էր՝ ի՞նչ եք խոսում, Ի՞նչ եք բանակցում, իրենց ասում էին՝ դուք ո՞վ եք, որ իմանաք՝ ի՞նչ ենք բանակցում, կամ՝ ես սկսում եմ զրոյական կետից:
«Քանիցս ասել ենք՝ այդ ի՞նչ եք բանակցում լիֆտերում ձեր կիրթ գործընկեր Ալիևի հետ: Հիշում եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կիրթ է Ալիևը: Մեզ ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք: Հիմա մենք ի՞նչ իմանանք՝ այլ ելք եղե՞լ է, թե՞ չի եղել»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ 17 կուսակցությունների ղեկավարները գիտեին, որ հանգուցալուծումը տանում է սրան, այդ պատճառով էին իրենց հայտարարությամբ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ ամբողջ ֆեյք-ինդուստրիան, պետական ռեսուրսները ուղղորդվել էր իրենց դեմ։
Նա ասաց, որ հիմա պատրաստում են որոշման նախագիծ, որովհետեւ առանց դրա արտահերթ նիստ հրավիրել հնարավոր չէ:
Նա վստահեցրեց, որ քաղաքացիական պատերազմ թույլ չեն տալու։
Մանրամասն՝ տեսանյութում․