կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-09 22:19
Տնտեսական

Ոչ պարենային ապրանքների գները 1 ամսում աճել են 0.7%-ով, ծառայությունների սակագները չեն փոփոխվել

Ոչ պարենային ապրանքների գները 1 ամսում աճել են 0.7%-ով, ծառայությունների սակագները չեն փոփոխվել

Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Ծառայությունների ոլորտում այս տարվա հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ պահպանվել է սակագների համեմատաբար կայուն մակարդակ։

2020թ. հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման նյութերի, վառելանյութերի և քսանյութերի` 0.1%, խոշոր կենցաղային սարքերի` 0.2%, կահույքի` 0.3%, փոքր կենցաղային սարքերի` 0.4%, մաքրող, լվացող միջոցների` 0.7%, հագուստի` 2.7%, տարբեր տեսակի կոշկեղենի 4.8% գնաճ։ Միաժամանակ, ոսկերչական զարդերի գները նվազել են 0.9%, իսկ ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու գներն աճել են 0.3%-ով։

2020թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 0.5% և 0.8% գնաճ: