| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարվել է Ղարաբաղում ինտերնետ հասանելիության նոր՝ նվազեցված սակագների մասին։ Խոսքը «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից ինտերնետ ծառայությունների մատուցման մասին է։
Մարտի 5-ից կգործեն նոր սակագներ, որոնք գործող սակագներից ցածր են 53 տոկոսով։ Ռադիոմոդեմ կապով ինտերնետ բաժանորդներին անվճար տրամադրվող թրաֆիկի չափը նույնպես փոփոխության է ենթարկվում՝ գործող 256 Մբ-ից դառնալով 512Մբ, իսկ այն լրանալուց հետո, յուրաքանչյուր 1Մբ-ի արժեքը կկազմի 5 դրամ՝ գործող 9 դրամի փոխարեն։
Անվճար թրաֆիկի քանակն ավելանալու է եւ լրացուցիչ թրաֆիկի օգտագործման սակագները նվազելու են նաեւ DSL մոդեմով սահմանափակ մուտքով ինտերնետ կապի բաժանորդների համար գործող «Լայթ» եւ «Հեւի» փաթեթային սակագնային պլանների ներսում։ Սակագները կնվազեն 48-57 տոկոսով։
Հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը հայտարարեց, որ ինտերնետ ծառայությունների սակագների նվազեցումը վերջնական չէ. հարցին կանդրադառնան նաեւ ապրիլին։