|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում` տեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին:
Նախատեսվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգումների իրականացում՝ ստուգաթերթերի միջոցով:
Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունում ստուգումներն իրականացվում են բացառապես միայն ստուգաթերթերով: Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը:
Նախագծի ընդունմամբ` Տեսչական մարմինը կունենա բավարար հնարավորություններ՝ Հայաստանի Հանրապետությունում, ըստ գնահատված ռիսկի, վերահսկվող կազմակերպությունների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու և առավելապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում ստուգումների անցկացման համար: Արդյունքում՝ Տեսչական մարմնիների ուժն առավել նպատակամետ և արդյունավետ կօգտագործվի՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման առումով, հետևաբար իրատեսական նոր հիմքեր կստեղծվեն՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից ոլորտում օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման և կանխարգելման համար:
Նախագծի ընդունումը թույլ կտա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնել ստուգումներ հաստատված ստուգաթերթերի միջոցով: