Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի և Արցախի միջև շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները 2020-ի հուլիսի 1-ից էականորեն կնվազեն. ըստ Yerkir.am-ի` այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Այս տարվա ձեռքբերումներից է Արցախի հետ կապի կանոնակարգումը, ռոումինգի սակագների իջեցումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի գործընկերների և օպերատորների հետ արդյունավետ աշխատանք ենք ունեցել, և սակագները թե մուտքային, թե ելքային զանգերի տեսանկյունից նվազել են 11-44 տոկոսով։ Ակնկալվում է, որ հուլիսի 1-ից մուտքային և ելքային զանգերի սակագների նվազում պետք է տեղի ունենա»,- ասաց Արշակյանը։
Նա ընդգծեց՝ նախարարության ստեղծումից անմիջապես հետ զբաղվել են ռոումինգի հարցով: Արշակյանը հիշեցրեց, որ օպերատորներից մեկի ցանցում ելքային զանգերի 15 տոկոսի նվազում է եղել, մուտքային զանգերի դեպքում՝ 44 տոկոսի նվազում: Եվ հիմա գործում է ելքային զանգերի 38 դրամ և մուտքային զանգերի 25 դրամ միասնական սակագինը: «Հուլիսին այդ թվերը շատ կիջնեն: Հստակ թվերը դեռ չեմ ուզում ասել, քանի որ բանակցում ենք, բայց շատ կիջնեն»,- ամփոփեց նախարարը: