Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին աճել են հիմնականում բուսական յուղերի մատակարարման նվազման պատճառով։ Նման տվյալներ է տարածել հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):
ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսի միջին արժեքը, որն արտացոլում է հիմնական պարենային ապրանքների միջազգային գների ամսական փոփոխությունները, հունվարին 135.7 կետ են կազմել, ինչը 1.1 տոկոսով գերազանցում է դեկտեմբերի ցուցանիշը։ Բուսական յուղերի գների ինդեքսն աճել է 4.2 տոկոսով՝ հասնելով պատմական առավելագույնին։
«Բուսական յուղի գների ռեկորդային բարձրացման են հանգեցրել արտահանման հնարավորությունների նվազումը, ինչպես նաեւ առաջարկը սահմանափակող այլ գործոններ, ինչպիսիք են աշխատուժի պակասը եւ եղանակային անբարենպաստ պայմանները: Հիմքեր կան ենթադրելու, որ այս գործոնների ազդեցությունը կարճաժամկետ հեռանկարում չի հաղթահարվի», - կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ նշել է ՊԳԿ-ի շուկաների եւ առեւտրի բաժնի տնօրեն Բուբաքեր Բեն Բելհասենը:
Անցած ամիս բարձրացել են նաեւ հացահատիկի, կաթնամթերքի եւ մսի գների ինդեքսները։ Շաքարավազի գների ինդեքսը միակ ցուցանիշն է, որը հունվարին նախորդ ամսվա համեմատ նվազել է 3.1 տոկոսով, «այդ թվում՝ արտահանող հիմնական երկրներում՝ Հնդկաստանում եւ Թաիլանդում, արտադրական բարենպաստ կանխատեսումների շնորհիվ»։