Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Պատերազմի թոհուբոհի մեջ չմոռանանք` Թուրքիայի հիմնական նպատակների մասին, որոնք նա հետապնդում է` փաստացի հրահրելով և ղեկավարելով ադրբեջանցիների բոլոր ռազմական գործողություններն Արցախում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբկցության պտգամավոր Արման Աբովյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ Թուրքիայի համար տակտիկական առումով չափազանց կարևոր է ռազմական հիմքով ամրապնդվել մեր սահմանների մոտ, ավելի ճիշտ` թուրքերի համար շատ կարևոր է լեգիտիմացնել իրենց փաստացի ներգրավվածությունը ռազմա֊դիվանագիտական առումով, քանզի միայն դա թույլ կտա հետագայում շարունակել պանօսմանական ծրագրի իրականացումը` բուն Հայաստանի Հանրապետության ուղղությամբ:
Ավելին` ապակայունացման գոտին ընդլայնելով դեպի Վրաստան, Իրան և Ռուսաստան (Հյուսիսային Կովկաս)։
Կլինի դա թուրք "խաղաղապահների տեսքով" մեր սահմաների մոտ, թե՛ առանձին ռազմաբազա տեղակայելով Ադրբեջանի տարածքում, թուրքերի համար էական կապ չունի։Հիշեցնեմ պարզապես,որ իրենց գերխնդիրներից է ցամաքով վերամիավորվելը Ադրբեջանի հետ։Իսկ հիմա պարզապես բացենք քարտեզը և նայենք, թե ում տարածքների հաշվին են սրանք ուզում վերամիավորվել։
Իհարկե, թուրքերի մոտ գոյություն ունեն նաև գլոբալ խնդիրներ,որոնցից բխում է իրենց քայլերի տրամաբանությունը և իհարկե, ո՛չ մեր եղբայրական Ռուսաստանը, ո՛չ բարեկամ Իրանը ձեռքները ծալած չեն նստի` նայելով, թե ինչպես Թուրքիան փորձում է դառնալ հիմնական ռազմաքաղաքական մոդերատորը Հարավային Կովկասում, բայց դե մենք էլ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, պետք է ճիշտ և իրավիճակին համահունչ հաշվարկներ անենք։
Իսկ մեր հաշվարկները կապված են հիմա բացառապես պատերազմի ընթացքից...այնպես որ հիմա տարածաշրջանի ապագան որոշում է Հայ Զինվորը։
Եվ սա պաթոս չէ, սա, առանց ավելորդ հուզականության, «չոր» իրականություն է»: