Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեի հարցը, կարծես, դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության թիվ մեկ օրակարգը։ Առիթ ունեցել ենք նշել, որ իշխանություններն սկսել են ինտենսիվ պատրաստվել:
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր շրջանակներն էլ, այսպես ասած, չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել և գործնական քայլեր են նախատեսում, բայց ոչ թե միայն փողոցային պայքարի մարտավարությամբ, այլ առաջին հերթին գաղափարական «ֆրոնտով»։ Մասնավորաբար, մեզ հայտնի է դարձել, որ ընդդիմադիր լայն շրջանակներ այս օրերին տարբեր քննարկումներ են իրականացնում, ընտրվել են նախնական խմբեր, որոնք տարբեր պանելային քննարկումների ու դասախոսությունների շարք են սկսելու՝ հիմնականում երիտասարդության շրջանում, որտեղ պետք է հանգամանալից բացատրվի, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել Սահմանադրության փոփոխությունը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նշված դասախոսություններն անցկացնելու են Հայաստանում հայտնի մի շարք ճանաչված իրավագետներ, ի մասնավորի՝ սահմանադրագետներ, փաստաբաններ և այլն։ Ի դեպ, նախատեսվում են նաև ակտիվ մարզային այցելություններ՝ հնարավորինս լայն շրջանակներ ընդգրկելու նպատակով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում