Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար բազում խնդիրներին զուգահեռ, այսօր Ադրբեջանը կրակահերթեր է արձակել հումանիտար արտակարգ իրավիճակում հայտնված խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
«Հունվարի 6-ին, ժամը 13:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում տեղի բնակչի կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի արդյունքում գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։
Ադրբեջանի հերթական սադրանքը, հատկապես Արցախի շրջափակման ծանր պայմաններում, պետք է առավելագույնս պատժվի միջազգային հանրության կողմից, իսկ կանխարգելիչ գործողությունների իրականացումը խիստ անհրաժեշտություն է, քանի որ վտանգված է 120 հազար մարդկային կյանք»: