|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենին մնում է հաղթանակ տանել Նևադա նահանգում՝ քվեատուների կոլեգիայի անդամների 6 ձայնով, որպեսզի շահի ընտրություններում: Այս կանխատեսումն արել է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի վերջին տվյալների համաձայն՝ Բայդենը անհրաժեշտ 270-ից հավաքում է քվեատուների կոլեգիայի անդամների 264 ձայն:
Դրա հետ մեկտեղ նա ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփից ընտրողների ձայներով առաջ է անցել Նևադա նահանգում, որտեղ էլ հաղթանակի համար քվեատուների կոլեգիայի անդամների հենց 6 անհրաժեշտ ձայներ են: Տվյալների համաձայն՝ Բայդենի օգտին Նևադայում քվարկել է 588 հազար 252 մարդ (49,3 տոկոս), Թրամփի օգտին՝ 580 հազար 605 (48,7 տոկոս): Այնտեղ դեռ հաշվել են ձայների 75 տոկոսը: