|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հեռուստատեսությամբ դիտում է միայն Fox հեռուստաընկերության լրագրողների ու հաղորդավարների հաղորդումները. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով, որ, նախագահի խոսքով, «Լիզ Մաքդոնալդը շատ լավն է»:
Այս առնչությամբ Թրամփը, մասնավորապես, նշել է. «Ես դիտում եմ Fox Business, երեկ նայել եմ Լու Դոբսին, Թաքերին (Կառլսոն), Լորային (Ինգրեմ), առավոտյան նայել եմ «Fox-ն ու ընկերները»»:
Նշենք՝ Fox-ը համարվում է հանրապետականներին ու Դոնալդ Թրամփին աջակցող ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերություններից միակը։ Մնացած խոշորները՝ CNN-ը, CBS-ն, ABC-ն, NBC-ն, աջակցում են դեմոկրատներին։